Yerkir.am-ը գրում է.

Вечер с Владимиром Соловьевым հաղորդման ժամանակ ուկրաինացի քաղաքագետ Վյաչեսլավ Կովտունը հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունում պաշտպանում է Ադրբեջանին և երկրի «տարածքային ամբողջականությունը», ինչին պատասխանել է հաղորդման վարող Վլադիմիր Սոլովյովը:

«Այսինքն՝ Դուք Արցախի դե՞մ եք: Իսկ դուք տեղյա՞կ եք, որ Արցախն այն հողն է, որտեղ հայերը միշտ են եղել: Անգամ ժամանակակից Երևանի տարածքում եղել են ժամանակաշրջաններ, երբ հայեր չեն եղել, իսկ Արցախում հայեր միշտ են եղել: Արցախում ապրել են մարդիկ, որոնք ուսուցիչ են աշխատել, հող են մշակել, իսկ հետո եկավ պատերազմը, ընդ որում՝ ըստ տրամաբանության` Խորհրդային Միության ղեկավարության մեղքով: Այդ ժամանակ նրանք ոտքի ելան և ստիպված էին պաշտպանել իրենց: Դա սարսափելի հակամարտություն է, այն այդպես հեշտ չէ լուծել, դա սարսափելի ժառանգություն է: Պետք է ամեն դեպքում շատ զգույշ լինել հայտարարություններում»,- ասել է Լավրովն ի պատասխան:

 Տեսանյութը դիտել` 1:06:38 րոպեից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել