Մարաղա… Այս անունը Ձեզ կարող է չասել ոչինչ: Անգամ, եթե 88-ից հետո առիթ եք ունեցել լսելու ՙԼեռնային Ղարաբաղ՚ անվանումը: Մարաղան Լեռնային Ղարաբաղի ամենամեծ բնակավայրերից էր: Էր, որովհետև 1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանցի օմոնականները ներխուժելով ավերել ու հրկիզել են գյուղը, ողջակիզել ու անմարդկային դաժանություններով տանջամահ արել խաղաղ բնակիչներին, մի մասին էլ գերեվարել ու տարել անհայտ ուղղությամբ: Ում հաջողվել է փրկվել, ապաստանել են անտառներում և հեռանալով ցրվել աշխարհով մեկ: Իսկ Մարաղան շարունակում է մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ: Սույն նախագիծը մի փորձ է ներկայացնելու Մարաղայի իրական պատմությունը, հույսով, որ Դուք կանեք ձեզնից կախվածը, որպեսզի այն չկրկնվի երբեք և ոչ մի տեղ:
Նյութի աղբյուր՝ http://news.igreg.ru/2012/04/blog-post_10.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել