«Նախագահի աշխատակազմում դժգոհում են իրենց աշխատանքային պայմաններից. «Նախկինում եղել է հյուրատուն, ճիշտ է՝ ինչ-որ չափով վերանո­րոգվել է, սակայն չի վերապրոֆիլավորվել պետական աշխատանքի համար, սաունաներ են, լողավազաններ, մարզասրահ­ներ: Ճաշարան չունենք, օդափոխության համա­կարգ չկա, բոլորով նստում ենք, այսպես ասած, բաց տարածքում»: Կարող է դժգոհություններն «ուղղված» են նրան, որ վարչապետն իր 2 «ռեզի­դենցիայից» մեկը՝ Բաղրամյան 26-ը, տրամադրի ձեզ: «Ոչ, Արմեն Սարգսյանը չի նախընտրում Բաղրամյան 26-ը, համարում է, որ այնտեղ աուրան շատ ծանր է, գտնում է, որ այստեղ աուրան լավն է, մանավանդ, որ շենքը գտնվում է Մատենադարանի կողքին: Նախագահը պարզա­պես ցանկանում է, որ բյուջեից փող հատկացվի շինարարության համար, որ նորմալ աշխատան­քային պայմաններ ստեղծվեն»»,-գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել