Tert.am-ը գրում է.

Ժամանակավոր համաձայնության կառավարության ծրագիրն այսօր խորհրդարանը հաստատեց 62 կողմ, 39 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Կառավարության ծրագրին ամբողջ թիմով կողմ են քվեարկել ԱԺ «Ելք», ՀՅԴ և «Ծառուկյան» դաշինքները:

Սակայն քվեարկությանը բացակայում էին «Ծառուկյան» դաշինքից խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը:

ԱԺ ՀՀ խմբակցությունը, որը դեռևս խորհրդարանում ունի թվով ամենաշատ պատգամավորները, խոստացել էր ապահովել համապատասխան ձայներ, որպեսզի Կառավարության ծրագրի հաստատումը չտապալվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։





 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել