Մինչ աստղային երեխաների մի մասը գրոհում են շոու–բիզնեսի աշխարհն իրենց ծնողների հայտնիության հաշվին և հաճույքով կիսվում են ընտանեկան գաղտնիքներով լրագրողների հետ, մյուսները խուսափում են լրագրողների հետ շփումներից և իրենց ապագան էլ չեն ձգտում կապել ժամանցային արդյունաբերության հետ։

Այդպիսի երեխաների թվին է պատկանում նաև Էմինեմի 22-ամյա դուստրը՝ Հեյլի Սքոթը։ Բայց նա էլ, ամեն դեպքում, օրերս հարցազրույց է տվել, որտեղ պատմել է հոր հետ իր հարաբերությունների մասին և՝ ոչ միայն։

Daily Mail պարբերականի թղթակցի հետ զրույցում՝ Միչիգանի համալսարանի ուսանողը հրապարակայնորեն պատմել է այն մասին, թե ինչպես է հայտնի երաժշտի դուստր լինելը և կիսվել է ապագայի իր ծրագրերով։

«Մենք շատ մտերիմ ենք»,– խոստովանել է աղջիկը։

Կասկածելու առիթ չի էլ եղել. Էմինեմը Հեյլիի մորից՝ Քիմբերլի Սքոթից վերջնական բաժանվելուց հետո էլ ակտիվ մասնակցություն է ունեցել դստեր կյանքին։

«Իմ մայրն ու հայրն ամեն ինչ արել են, որ ես դառնամ այն մարդը, որը կամ։ Նրանք ինձ ամեն ինչում աջակցում են»,– ասել է Հեյլին։

Իր կարիերայի ընթացքում ռեփերը մի քանի երգ է նվիրել Հեյլիին։ Դրանցից մեկում նա պատմում է դստեր մանկության մասին և իր մեղքի, որ նա հայտնվել է մամուլի և հասարակության ուշադրության կենտրոնում։

Բացի այդ, Էմինեմի ուսին կարելի է դստեր նկարով դաջվածք տեսնել և նրա անունը խոշոր տառերով՝ մյուս ձեռքի վրա։

Հարցազրույցում Հեյլին նաև պատմել է, որ դեռևս չգիտի, թե ինչով է զբաղվելու համալսարանից հետո։ Սակայն արտիստ նա հաստատ չի ուզում լինեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել