Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանը դեռ մտադիր չէ իր զինվորականներին դուրս բերել Սիրիայից, միևնույն ժամանակ նրանք կարող են դուրս բերվել բավականին արագ: Այդ մասին «ուղիղ կապ»-ի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. հայտնում է РИА Новости-ն:

«Նրանք կգտնվեն այնտեղ, քանի դեռ դա ձեռնտու է Ռուսաստանին և հանուն իր միջազգային պարտավորությունների կատարման: Մենք դեռ չենք ծրագրում այդ ստորաբաժանումների դուրս բերումը»,-ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել