Yerkir.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի` բանակցային գործընթացին մասնակցելու որոշումը պետք է կայացնեն Երևանը և Բաքուն: Այդ մասին ՀՀ ԱԳՆ ղեկավար Զահրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ  Լավրովը. հայտնում է Интерфакс-Азербайджан-ը:

«Մոսկվայի դիրքորոշումը անփոփոխ է, այն միշտ կայացել է դրանում, որ ԼՂ հակամարտության լուծումը պետք լինի ԵԱՀԿ ՄԽ-ի միջոցով, որի մասնակիցը Ադրբեջանի հետ մեկտեղ հանդիսանում է  Հայաստանը: Մենք համոզված ենք, որ դա օպտիմալ ձևաչափ է»,-ասել է նա:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ բանակցությունների ձևաչափի փոփոխության մասին պայմանավորվածությունները ձեռք են բերվում Երևանի և Բաքվի միջև պայմանավորվածությունների ճանապարհով:

«Եթե կողմերը որևէ փուլում պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը դարձյալ պետք է ներկայացվի բանակցությцгններում, դա կլինի իրենց որոշումը և մենք կհարգենք այդ որոշումը»,-եզրափակել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել