Ժամանակին բազմիցս անդրադարձել եմ Իսրայելի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի կամ Սինգապուրի օրինակներին, երբ երկրի կառավարումը 2-3-4 տասնամյակ իրականացրած ավտորիտար կուսակցությանը օրոք արձանագրվել են հսկայական հաջողություններ տնտեսության զարգացման ոլորտում, իսկ այնուհետև նաև քաղաքական ասպարեզում: Սակայն, քանի որ «մերն ուրիշ է», Հայաստանի նախագահներ Ռոբերտն ու Սերժը հանրապետականի հետ միասին մտածեցին ոչ թե երկրի զարգացման, այլ սեփական գրպանները լցնելու և որպես դրա արդյունք՝ հայրենիքը հայաթափելու մասին, որպեսզի «հեղափոխություն չանեն»՝ ինչպես արտահայտվել է վարչապետներից մեկը: Այսօր այդ հեղափոխությունը փաստ է, և հանրապետական կուսակցության ղեկավարությունը ունի ինքնամաքրվելու և ազգաբնակչության առջև պատմական հանցագործությունը քավելու միայն մեկ տարբերակ՝ կուսակցության ինքնալուծարումը: Գոնե դրանով պատմությունը մի թույլ դրական շտրիխ կավելացնի այդ կուսակցության առումով, քանի որ միևնույն է՝ արտահերթ թե հերթական ընտրություններից հետո հանրապետականները ոչ թե կանցնեն խորհրդարան, այլ նրանցից կմնա զուտ տհաճ հիշողությունը: Մնում է, որ ասողին լսող լինի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: