Բաղադրամասեր

  • 0,5 կգ դդմիկ

  • 2-3 հատ լոլիկ

  • 2-3 հատ բուլղարական կարմիր և կանաչ պղպեղ

  • 2 ատամիկ սխտոր

  • սամիթ

  • մայոնեզ կամ թթվասեր

  • բուսական յուղ

Պատրաստման եղանակը

  • Դդմիկը կեղևել, կտրտել, աղ անել և թողնել, որ հյութը դուրս տա: 

  • Տապակի մեջ առատ բուսական յուղով տապակել: 

  • Մի ուրիշ տապակի մեջ շերտ-շերտ դնել դդմիկ, լոլիկ, պղպեղ, սխտոր և կանաչի, եփել մարմանդ կրակի վրա մինչև պղպեղի պատրաստ լինելը: 

  • Կարելի է լցնել հարած ձու, եփել, իսկ մատուցելիս կտրտել տորթի նման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել