«Այս օրերին Վարշավայում ընթացող ԵԺԿ հերթական նիստում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խոսել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին՝ ակնկալիք հայտնելով ԵՄ անդամ երկրներից համաձայնագրի արագընթաց վավերացման, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի կողմից մինչև 2019-ի հունիսը վավերացման: «Առավոտի» հարցին՝ կա՞ն մտավախություններ, որ չի վավերացվի, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Մտավախությունները պայմանավորված են եվրոպական ներքին քաղաքական գործընթացներով, ինչի արդյունքում համաձայնագրի վավերացումը ազգային խորհրդարաններում և ԵԽ-ում կարող է դանդաղել և թույլ չտալ համաձայնագրի իրավական ռեժիմի կիրառում՝ հատկապես Հայաստանի համար քաղաքական կարևորություն ունեցող հարցերում»:
Նաև, հաշվի առնելով, որ ԵՄ-ում հաջորդ տարի ընտրություններ են, որոնց արդյունքներն այսօր անկանխատեսելի են, կա հնարավորություն, որ ԵՄ-ում եվրասկեպտիկներն ուժեղանան, Արմեն Աշոտյանը կարևոր է համարում մեկ ամիս առաջ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը»,-գրում է թերթը: