18-ամյա մատուցողուհին ցանկանում էր ազատվել հոգեկան ծանր ապրումներից և որոշեց փորձել էլեկտրոնային ծխախոտներ: Վեյփի օգտագործումից երեք շաբաթ անց նա հայտնվեց հիվանդանոցում՝ շնչառական համակարգի խնդիրներով: Նրա մոտ առաջացել էր սարսափելի հազ և ցավեր՝ կրծքավանդակի շրջանում: Աղջկան փրկելու համար նրա թոքերին ամրացրին արհեստական շնչառության սարք: Նրա թոքերում հեղուկ էր հավաքվել, ինչը հեռացնելը բավականին բարդ եղավ:
Ի վերջո բժիշկներին հաջողվեց վերջնական ախտորոշում տալ: Աղջկա մոտ ալերգիկ ռեակցիա էր առաջացել էլեկտրոնային ծխախոտի մեջ պարունակվող քիմիական նյութերի հանդեպ: Նման բարդություններ կարող են առաջանալ բոլորի մոտ, քանի որ էլեկտրոնային ծխախոտների համբավը գնալով ավելի է տարածվում: Դրանք իջեցնում են օրգանիզմի դիմադրողականությունը և առաջացնում բացասական փոփոխություններ:
Հայտնի չէ թե ի վերջո ինչ տեսակ հետևանքներ են լինում էլեկտրոնային ծխախոտի սիրահարների մոտ հստակ, սակայն դրանց վտանգի մասին բարձրաձայնում են բոլորը: