Մինչև վերջերս համարում էին, որ 20-րդ դարում գտնված մումիան իրենից ներկայացնում է թռչնի չորացված տարբերակ: Արծվի մումիան պահվում էր Մեծ Բրիտանիայի Մեյդսթոուն թանգարանում՝ 1925 թվականից, որտեղ այն հայտնվել էր հնագույն թանկարժեք իրերի անձնական հավաքածուից: Այն գտնվել է Պտոլեմեյ դինաստիայի դամբարանում և որպես ամսաթիվ է նշված եղել մ.թ.ա. 3-րդ դարը:

Համակարգչային տեխնոլոգիաների միջոցով ուսումնասիրելուց հետո աշխատակիցները որոշեցին հատուկ մասնագետ կանչել, քանի որ սկսեցին կասկածել, որ դա ուղղակի թռչնի մումիա է: Եվ ահա պապիրուսից սավանի և ծածկոցի միջից հայտնաբերեցին երեխայի մնացորդներ: Երեխան 26-28 շաբաթական էր և թերհաս էր, նրա մոտ զարգացած չեն եղել գանգոսկրն և ճակատային հատվածը: Ըստ երեխայի ձեռքերի դիրքի և նրա վրա արված նախշի՝ Օսիրիս աստծո նշանի, նրան ցանկացել են վերածել հատուկ թալիսմանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել