
Պատմությունը խորհրդավոր գաղտնիքների համակցություն է: Երբեմն գիտնականները կարողանում են վստահությամբ պատմել այս կամ այն իրադարձությունների մասին, որոնց նկարագրությունները պահպանվել են վստահելի աղբյուրներում: Սակայն անցյալը հաճախ մեզ է հասնում հանելուկների տեսքով, որոնք կարիք ունեն լուծվելու:
Գիզայի բուրգեր
Գիզայի հսկայական բուրգերը կառուցվել են տասնյակ տարիների ընթացքում: Հայտնի է, որ դրանցից ամենամեծը՝ Հուֆուի բուրգը, կառուցվել է մոտավորապես մ.թ.ա. 2580-2560-ականներին: Այն «ոտքի է կանգնել» ստրուկների ջանքերի միջոցով. սա ևս հայտնի պատմական փաստ է: Իսկ ահա մեթոդները, որոնք կիրառվել են կառուցման ժամանակ, գիտնականներին մինչ օրս հստակորեն հայտնի չեն: Հայտնի է միայն, որ հսկայական քարե բլոկերը տեղաշարժելու համար ճանապարհները պատել են ջրով, որպեսի նվազեցնեն շփման ուժը: Սակայն բուրգերի կառուցման համար ինժեներների հաշվարկների կատարյալությունը մինչ օրս մասնագետներին զարմանք են պատճառում:
Կլովիսյան մշակույթ
Կլովիսի մշակույթը նախապատմական քոչվորային մշակույթ է, որը գոյություն է ունեցել ներկայիս Հյուսիսային Ամերիկայի տարածքում շուրջ 13 հազար տարի առաջ: Իր անունը ստացել է Կլովիս քաղաքի անունից, որը գտնվում է Նյու Մեխիկո նահանգում, որտեղ էլ հնագետներն առաջին անգամ հայտնաբերել են դրա գոյության հետքերը: Մարդկային հայտնի մշակույթների մեջ սա առաջինն էր, որն իր ժամանակի համար բավականին հաջողված էր ու դժվար կազմակերպված: Կլովիս մշակույթն իր գոյությունը պահպանել է շատ երկար, և անհետացել է անմիջապես: Ինչի՞ հետ էր դա կապված: Երկու հիմնական վարկածները հակասում են միմյանց. ըստ առաջինի՝ Կլովիս մշակույթի ներկայացուցիչները միաժամանակ անցել են նստակյաց ապրելակերպի, իսկ համաձայն երկրորդի՝ բոլորը մահացել են սննդի պակասից, որն առաջացել էր սառցե դարաշրջանում: Թե այս երկու տեսություններից որն է ճշմարիտը, չգիտի ոչ ոք:
Սյա դինաստիա
Սյա դինաստիան առաջին չինական մեծ դինաստիան էր: Դրա մասին շատ բան է հայտնի. այն հիմնվել է Յուի կողմից, իսկ դրա կառավարիչները կառավարել են Չինաստանը մ.թ.ա. III հազարամյակից սկսած մինչև II հազարամյակի կեսերը, այսինքն՝ գրեթե 5 դար: Սակայն մինչ օրս հստակորեն պարզ չէ ընդամենը մեկ կարևոր փաստ. իսկապես գոյություն ունեցե՞լ է Սյա դինաստիան: Դրա մասին առաջին գրավոր հիշատակումները վերագրվում ե Չժու դինաստիայի կառավարման ժամանակաշրջանին, որի ներկայացուցիչներն իշխանության էին եկել նախկին Շան դինաստիային գահընկեց անելով: Իրենց նախորդ դինաստիային վարկաբեկելու համար Չժու դինաստիայի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Շան դինաստիայի արքաներն ուզուրպատորներ էին, որոնք անօրինաբար խլել էին գահը Սյա դինաստիայից: Պատմաբանները մինչ օրս չգիտեն՝ արդյոք պատմության այս հատվածը, որը վերաբերում է Սյա դինաստիային, ընդամենը հորինվածք չէ՞, որպեսզի արհեստականորեն վարկաբեկեն Շան դինաստիայի ներկայացուցիչներին:
Ազդանշան տիեզերքից
1977 թ. աստղագետ Ջերի Էմանը Օգայոյի համալսարանից, ով այլմոլորակային քաղաքակրթությունների փնտրման ծրագրի մասնակից էր, տիեզերական եթեր լսեց, երբ սպասում էր այլմոլորակային ազդանշանի: Եվ նա դա լսեց: 72 վայրկյան տևող ազդանշանը ակնհայտորեն իրական էր, քանի որ ձայնային ազդանշանների այդպիսի փաթեթ եթերում չէր կարող պատահականորեն հայտնվել: Էմանը փորձեց այդ ձայնը ցույց տալ նաև իր գործընկերներին, սակայն այևս ո՛չ նա, ո՛չ էլ գործընկերները երբեք ունկնդիր չեղան այդ ձայնին: Արդյոք այդ ձայնը հենց Էմանի գործողությունների արդյունքում առաջացած պատահական սխալն էր, թե՞ այն իրապես այլմոլորակին քաղաքակրթությունից մեզ հասած ազդանշան էր:
Հունական կրակ
Երկար դարեր շարունակ Բյուզանդիան համարվում էր աշխարհում ամենահզոր կայսրությունը: Բյուզանդիայի գլխավոր ուժը նրա հզոր նավատորմն էր, իսկ նավաատորմի գլխավոր զենքը՝ հունական կրակը, որի վերաբերյալ հանելուկը մինչ օրս հանգիստ չի տալիս գիտնականներին: Համաձայն արձանագրությունների և պատկերների՝ այս կրակը ոչնչացնում էր իր ճանապարհին դուրս եկած ամեն ինչ և չէր մարում անգամ ջրից: «Հունական կրակի» գաղտնիքը կայանում էր նրանում, որ այն բյուզանդացիների գլխավոր ռազմական գաղտնիքն էր, որոնք վերջիններս զգուշորեն պահում էին: Եվ այսօր պատմաբաննեին չի հաջողվում հասկանալ՝ ինչից էին պատրաստում այդ կրակը բյուզանդացիները և ինչ մեխանիզմով էր այն գործում: