Armtimes.com-ը գրում է.

Վերջին շրջանում աղմկոտ քննարկման առիթ է դարձել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի անձը: Համբարձումյանը կասկածվում է ապրիլի 22-ին Էրեբունիում խաղաղ ցուցարարներին ծեծի ենթարկելու մեջ: Մենք ուսումնասիրեցինք Դավիթ Համբարձումյանի եւ նրա կնոջ` Քրիստինե Համբարձումյանի եկամուտների հայտարարագիրը, որը Համբարձումյանը 2018 թվականի հունվարի 25-ին ներկայացրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով:

Այսպիսով՝ Համբարձումյանի անշարժ գույքն ըստ հայտարարագրի այսպիսին է` մեկ հասարակական նշանակության շինություն եւ երկու հողամաս: Համբարձումյանը ունի երկու ավտոմեքենա` «TOYOTA CAMRY 2.5 GAS» եւ «MERCEDES-BENZ CLK 200» մակնիշների:

Համբարձումյանի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 6 մլն 500 հազար դրամ, իսկ տարեվերջում՝ 7 մլն 400 հազար դրամ: Տարեսկզբում Համբարձումյանն ունեցել է 3000 դոլար, իսկ տարեվերջում՝ 3300 դոլար: Տարեսկզբում Համբարձումյանը ունեցել է 6800 եվրո, իսկ տարեվերջում` 7200 եվրո:

Հարկային տարում Մասիսի համայնքապետը ունեցել է 1 մլն 744 հազար 988 դրամ եկամուտ, ինչը գոյացել է նրա աշխատավարձից:

Դավիթ Համբարձումյանի կինը` Քրիստինե Համբարձումյանը, ունեցել է միայն տարեկան եկամուտ 395 հազար դրամի չափով, ինչը գոյացել է աշխատավարձից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել