Չինաստանը որոշել է հետևել այն բանին, որ բոլոր երիտասարդները ստանան կրթություն և լիովին կենտրոնացած լինեն ուսման վրա: Այդ ամենի իրականացմանը կօգնի դեմքերի ճանաչման նոր համակարգը, որի միջոցով հնարավոր կլինի գտնել ոչ այնքան ուշադիր աշակերտի դեմքը: Համակարգը դեռևս կիրառվում է փորձնական: Համակարգը բաղկացած է երեք տեսախցիկներից, որոնք ամրացված են գրատախտակի մոտ և անընդհատ հետևում են երեխաներին: Համակարգը կարողանում է ճանաչել զայրույթը, թախիծը, վախը, հուսահատությունը, հիասթափությունը, հանգստությունն ու զարմանքը: Եթե համակարգը գտնում է աշակերտի, ում դեմքը համապատասխանում է ձանձրույթին կամ անուշադրությանը, այն հատուկ ազդակ է ուղարկում ուսուցչի սմարթֆոնին: Համակարգն ընդունակ է կազմելու սեփական սև ցուցակը, որտեղ ներառվում են այն երեխաները, որոնց հատկապես պետք է ուշադիր հետևել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել