Շատերն են սիրում թանկարժեք գնումներով հաճույք պատճառել իրենց: Աստղերը բացառություն չեն: interesnoznat.com-ը ներկայացնում է փաստեր այն մասին, թե ինչի վրա են սիրում անհավանական գումարներ ծախսել աստղերը:

Ջեյ Զին սիրում է 250000 դոլար արժողությամբ Կրիստալ տեսակի շամպայն: Նա նաև սիրում է ձիեր. California Chrome ցեղատեսակի ձիու համար նա վճարել է 55000000 դոլար:

 

Բեյոնսեի դուստրը շատ է սիրում տիկնիկներ: Նրա բարբի տիկնկներից մեկն արժե 85000 դոլար: Այն զարդարված է սպիտակ ոսկով, ադամանդով և 160 այլ թանկարժեք քարերով:

Բրեդ Փիթը 956 հազար դոլար է վճարել Նեո Ռաուխի «Etappe» կտավի համար:

Մայք Թայսոնը իր կնոջ համար 2000000 դոլար արժողությամբ լոգարան է գնել:

Քրիս Բրաունին է պատկանում աշխարհի ամենաթանկարժեք ավտոմեքենաներից մեկը. կարմիր բուգատին արժե 1500000 դոլար:

Քիմ Բեսինջերը 1989թ. 20000000 դոլարով քաղաք է գնել Ջորջիա նահանգում, Բրասելթոն քաղաքը:

Մերայա Քերիի առանձնատունն արժե 125000000 դոլար:

2012թ. Լեդի Գագան ձեռք է բերել Մայքլ Ջեքսոնի անձնական իրերից 50-ը, այդ թվում 100000 արժողությամբ սև կաշվե ձեռնոցները և 240 000 արժողությամբ բաճկոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել