««Առավոտը» ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին խնդրեց մեկնաբանել իր՝ կուսակցություն ստեղծելու վերաբերյալ լուրերը, որոնք վերջին շրջանում ավելի համառ են դառնում: Ասեկոսեներ են պտտվում, թե իբր նախագահ ընտրվելուց հետո էլ շարունակում է աշխատել այդ ուղղությամբ: Նախագահն ասաց, որ դրա հավաստիությունը հավասարազոր է զրոյի: Նաև ժամանակի ավելորդ վատնում համարեց նման լուրերի տարածումը: «Ես ՀՀ նախագահն եմ, և նախագահ լինելով՝ իմ պարտականություններն ունեմ: Երբևէ չեմ խառնվելու կուսակցական գործերին»,- շեշտեց պարոն Սարգսյանը, ում հանդիպեցինք «Օրրան» այցելելիս»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: