Ուրբաթ օրը՝ հունիսի 1-ին, Երկիր մոլորակը գտնվում է մագնիսական փոթորկի ազդեցության տակ. այն կտևի մինչև հունիսի 5-ը:

Այս մասին հայտնում է Օվկիանոսային և մթնոլորտային կառավարման ազգային ծառայությունը (NOAA)՝ գրում է strana.ua-ը:

Առաջին տատանումները Երկիր են հասել առավոտյան ժամը վեցից հետո: Մագնիսական փոթորկի ուժը առավոտյան ակնկալվում էր 1-2 բալ: Կեսօրին նրա ուժգնությունը հասել է 2-3 բալի: Եվ 21: 00-ից հետո կհասնի 5 բալի:

Մթնոլորտային փոփոխություններից կախվածություն ունեցող մարդկանց մոտ կարող է առաջանալ սուր գլխացավ, գլխապտույտ, հոդացավ, անքնություն և բարձր ճնշում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել