Razm.info-ն-ը գրում է.

Հայաստանում «Իմ քայլը» շարժման օրերին շփման գծում հակառակորդի կողմից զինտեխնիկայի և զորքերի կուտակումներն, ըստ ամենայնի, պայմանավորված էին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացներով, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նապարար Դավիթ Տոնոյանը: Այս մասին փոխանցում է «Այսօր» լրատվակայքը։

«Ես կարծում եմ` դա ավելի շատ Ադրբեջանի կողմից մտահոգություն է եղել մեր ներքին գործընթացների հետ կապված: Սա քաղաքական գնահատման խնդիր է», ” նշել է Դավիթ Տոնոյանը:

Անդրադառնալով հարցին, որ այդ օրերին կուտակումների մասին լուրերը ոչ միանշանակ էին ընդունվում և, ի վերջո, կայի՞ն կուտակումներ սահմանին, ՀՀ պաշտպանության նախարարն ասաց.

«Կային որոշակի կուտակումներ, որոնք բացատրվում են նաև այն ձևաչափով, որ Ադրբեջանը մտահոգություն ուներ նաև մեր կողմից սադրանքների»:

Նշենք, որ ապրիլին Արցախի պաշտպանության բանակը պարբերաբար հայտնում էր սահմանին Ադրբեջանի զինուժի կուտակման մասին՝ հրապարակելով տեսագրություններ։ Հայտարարությունները (1,2,3,4,5 ) հաճախ «Իմ քայլը» շարժման մասնակիցների և ղեկավարների կողմից որակվում էին որպես ապատեղեկատվություն։ Այդ որակումներին անդրադարձել էր նաև նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը (1,2)

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել