Հայաստանով մտահոգ միակ պետությունը պետք է լինի ինքը Հայաստանը...
Բնության մեջ չկա պետություն, որն իրենից ավելի մտահոգ է իր հարևանով կամ բարեկամով (բացատրությունների մեջ չընկնենք), և դա շատ ճիշտ է:
Բավական է ուրիշներին շնորհել ՀԱՅՐԻԿԻ կարգավիճակ... մենք մեր հայրերին լավ ենք ճանաչում:
Կեցցե Հայաստանյաց շահը, որը այլոց հետ հարաբերություններում, պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի և հավասարության սկզբունքների վրա: 
(Միջազգային քաղաքականության տարբեր լոլոները հիմնված են այդ լոլոների հեղինակների շահերի վրա...)
Մենք հարգում ենք քեզ, որովհետև դու հարգում ես մեզ՝ այլ մոդելն ընդունելի չի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել