Life.tert.am-ը գրում է.

Բեմում իմ ակտիվությունն ավելի մեծ է, քան իրական կյանքում. ասում է  երգչուհի Սրբուհի Սարգսյանը, ով իրեն չափազանց էմոցիոնալ մարդ է համարում։ Ըստ նրա` երգելիս դա, գուցե,  օգնում է, իսկ ահա կյանքում այդպիսին լինելը դժվար է:

Սրբուհի Սարգսյան երգչուհուն հանրությունը բացահայտեց տարիներ առաջ, երբ նա դեռ 16 տարեկան էր:  Վերջին ամիսներին նրա անունը հաճախ էր հնչում ոչ միայն Հայաստանում, այլև Ուկրաինայում: Հզոր ձայնով ու բուռն էմոցիաներով աչքի ընկնող Սրբուհու` մեկը մյուսին հաջորդող էներգետիկ ելույթները «Ուկրաինայի ձայնում» շարունակվեցին մինչև եզրափակիչ փուլ: Tert.am Life-ը երգչուհու հետ ֆոտոշարք է իրականացրել ու անկեղծ զրույց ունեցել:

 

Լինելով չափազանց էմոցիոնալ՝ միաժամանակ ուժեղ մարդ եմ

Աղջկական սեթևեթանք, ժպիտ, որը թաքցնում է խնդիրներն ու ծաղիկների անվերջանալի շարք. Սրբուհին իր տեսակը բնությանը շատ մոտ է համարում։

«Ես պատկերացնում եմ, որ ավելի մեծ տարիքում ծաղիկներ եմ տնկելու ու իմ ձեռքով մշակեմ,-ասաց երգչուհին ու նկատեց՝ ամենասիրելի ծաղիկը վարդն է,– Չգիտեմ ինչու, վարդն իմ տեսակին մոտ եմ համարում:

Շատ տաք ծաղիկ է: Նրա ամեն գույնն իր հերթին տարբեր երանգներ ունի, որը, կարծես, տարբեր հոգեվիճակներ է արտահայտում»:

Ծաղիկներ կան, որոնք հատուկ ջերմոցային խնամք են պահանջում, մարդը նույնպես մշտական ուշադրության ու ջերմության կարիք է ունենում: Սրբուհին ասաց, որ իրեն կարող է ջերմացնել խոսքը, վերաբերմունքը միայն այն դեպքում, երբ, իսկապես, անկեղծ է: «Ես շատ հեշտ կարող եմ հասկանալ, երբ է դիմացինս ինձ հետ անկեղծ, երբ է ստում: Լինելով չափազանց էմոցիոնալ ու նրբանկատ, միաժամանակ ուժեղ մարդ եմ համարում ինձ: Մեկը մյուսին կարծես լրացնում են և օգնում, որ չկոտրվեմ, կարողանամ պաշտպանել ինքս ինձ»:

 

Ժպիտով եմ դիմավորում ու ճանապարհում դժվարությունները

Շատերի համար Սրբուկի հաջողություններն ու ստեղծագործական սահուն թվացող ուղին, իրականում հեշտ չի եղել: Նա անկեղծացավ՝ հոգեբանական ու ֆինանսական դժվարին շրջան է ունեցել, որի մասին պատրաստ կլինի խոսել տարիներ հետո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել