
Tert.am-ը գրում է.
ՀՀ կառավարության հունիսի 1-ի օրակարգում են մի շարք մարզպետների ազատման և նորերի նշանակման մասին որոշման նախագծերը: Ըստ այդմ՝ Արամայիս Գրիգորյանը կազատվի Արարատի, Կարապետ Գուլոյանը՝ Կոտայքի, Հարություն Սարգսյանը՝ Վայոց ձորի, Հովիկ Աբովյանը՝ Տավուշի, Արթուր Նալբանդյանը՝ Լոռու, Կարեն Բոթոյանը՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից: Աշոտ Սիմոնյանը կնշանակվի Արագածոտնի, Գարիկ Սարգսյանը՝ Արարատի, Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի, Վահե Ղալումյանը՝ Տավուշի, Կարեն Սարուխանյանը՝ Շիրակի, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի մարզպետ պաշտոնում:
Tert.am-ն ուսումնասիրել է նոր նշանակվող մարզպետների կենսագրությունները, պարզել նրանց անձնական կյանքը, ուսումը, նախկինում զբաղեցրած պաշտոնները: 6 նոր նշանակվող մարզպետներից 2-ը ՀՅԴ ներկայացուցիչներ են, 3-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, 1-ը՝ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի աջակից:
Արագածոտնի մարզպետ, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Աշոտ Սիմոնյանը, կարելի է ասել, վերանշանակվում է:
Նա Կառավարության որոշմամբ Արագածոտնի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2017 թ.-ի հուլիսի 13-ին և հրաժարական ներկայացրել մայիսի 3-ին՝ Դաշնակցության՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիայից դուրս գալու որոշումից հետո: Այս ընթացքում Արագածոտնի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարն է եղել մարզպետի տեղակալ Մուշեղ Աբգարյանը:
Աշոտ Սիմոնյանը ծնունդով Արագածոտնի Թալինի շրջանից է, մասնագիտությամբ տնտեսագետ է, տնտեսագիտության թեկնածու։ 2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակում 14-րդն էր։ Մինչ մարզպետ նշանակվելը Աշոտ Սիմոնյանը եղել է ՀՅԴ Երևանի կոմիտեի ղեկավար:
Դաշնակցական մյուս մարզպետն Իշխան Սաղաթելյանն է, ով հունիսի 1-ին կնշանակվի Գեղարքունիքի մարզպետ:
Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ կողմից առաջադրվել է պատգամավորության թեկնածու Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում։
Իշխան Սաղաթելյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում: 2003թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, պատմական գիտությունների թեկնածու է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։