22-րդ միջազգային տնտեսական ֆորումին ներկա է գտնվել և նույնիսկ ելույթ է ունեցել հնդիկ փիլիսոփա, հայտնի գուրու՝ Սադհգուրուն։

Ահա թե ինչ է ասել լրագրողներին Հնդկաստանի հոգևոր առաջնորդներից մեկը.

«Ինչու՞ եմ ես նման միջոցառումներ այցելում, որոնք կարծես թե հոգևորականության հետ որևէ կապ չունեն։ Դա այնքան էլ այդպես չէ։ Կար ժամանակ, երբ հասարակության մեջ գլխավոր դերում հոգևոր առաջնորդներն էին, հետո նրանց փոխարինելու եկան զինվորականները, վերջիններիս փոխարինեցին քաղաքական գործիչները… Բայց միայն մեր ժամանակներում, այսինքն հիմա, մոլորակի ճակատագիրը վճռում են բիզնեսի առաջնորդները, տնտեսական էլիտան՝ այսպես ասած։ Ճիշտ է, այն դեռ չունի բավական անհրաժեշտ մենթալիտետ, բայց եթե այն դա ձեռք բերի, ապա կկարողանա հասարակության մեջ իսկական հրաշքներ գործել՝ ի բարօրություն ողջ քաղաքակրթության և առանձին վերցրած ամեն մի մարդու»։

Զրույցի վերջում հայտնի գուրուն պատասխանել է մեր ժամանակների ամենահուզող հարցերից մեկին. արդյո՞ք մոտ ժամանակներս նոր համաշխարհային պատերազմ պետք է ակնկալել։ Նրա համոզմամբ՝ այն վաղուց արդեն սկսվել է, բայց այդ պատերազմը ծավալվում է ոչ թե ֆիզիկական մարտերի դաշտում, այլ տեղեկատվության և դիվանագիտության մակարդակով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել