Մեր բուհերում սովորողներին. ժողովուրդ ջան, էն, ինչ դուք ստանում եք, կրթություն չի։ Ձեզ խաբել են։ Ինքնակրթվեք, քանի դեռ ուշ չէ։ Շատ կարդացեք, փորձեք կարդացածը վերլուծել, ստուգել, ճշտել։ Անպայման գրեք՝ բլոգային գրառում լինի, հոդված լինի, կարևորը, որ սեփական մտքերը այլոց համար հասկանալի ու լակոնիկ ձևով արտահայտել սովորեք։ Այսօր 4-6 տարի սովորած ուսանողներից գրեթե հնարավոր չէ մարդ գտնել, որ կարողանա ինքնուրույն ավարտուն տեքստ գրել, որ կարողանա աղբյուրները գնահատել ու դրանք ճիշտ ձևով օգտագործել։ Շատ խելացի, շատ հասկացող երեխեք եմ ամեն օր հանդիպում, որոնք համալսարաններում տարիներ սովորելուց հետո էլ գրելու հետ լուրջ խնդիրներ ունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել