Բրիտանացի Փոլ Ֆերելին, ով ճակատին թայվանական հայրենասիրական դաջվածք էր արել, չինացիների կողմից դաժան ծեծի է ենթարկվել։ Կամբոջայում հանգստի ժամանակ չինացի զբոսաշրջիկների մի խումբ նկատել է նրան ու ճակատին արված «ԹԱՅ» «ՎԱՆ» գրությամբ դաջվածքն ու Թայվանի դրոշը և հետևից բղավել, որ Թայվանը Չինաստան է։ Ի պատասխան՝ բրիտանացին բղավել է, որ Թայվանը Թայվան է։ Եվ այդտեղից էլ ամեն բան սկսվեց։ 10-ից ավել չինացի այնպես ծեծեցին Փոլին, որ նա կորցրեց 2 ատամ, ինչից հետո ստիպված եղավ վերանայել իր դիրքորոշումը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել