Google Translate-ի օգտատերերը պարզել են, որ կոնկրետ արտահայտությունն թարգմանելիս ծառայությունը վիրավորանքներ է հնչեցնում։

Այսպես, Reddit պորտալի այցելուն՝ Orange-Crocs կեղծանվամբ, սքրինշոթ է հրապարակել, որը հաստատում է, որ Google առցանց թարգմանիչը կարող է ծիծաղել մարդկանց վրա, որոնք հավատում են, որ Երկիրը տափակ է։

I’m a flat earther (Ես հավատում եմ, որ Երկիրը տափակ է) արտահայտությունը ֆրանսերեն թարգմանաբար «նշանակում է» Je suis un fou («Ես խելագար եմ»)։

Սակայն տվյալ վիրավորանքը հնչում է միայն անգելերնից ֆրանսերեն թարգմանության պարագայում։ Մյուս դեպքերում թարգմանիչը ճիշտ է աշխատում։

Ամենայն հավանականությամբ, այսպիսի «խափանումը» կապված է փոփոխությունների հետ, որոնք սահմանում են մյուս օգտատերերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել