Շուտով Կառավարությունը կներկայացնի իր ծրագիրը, և ծրագրի չհաստատման դեպքում վարչապետի ընտրություններ են լինում։ Երկու անգամ վարչապետի թեկնածուն, եթե չի ընտրվում, խորհրդարանը ցրվում է ու նոր ընտրություններ են անցկացվում, սակայն ամեն ինչ տանում է նրան, որ այս սցենարը չի գործի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ցանկանում է ընտրություններն անցկացնել մինչև այս տարվա ավարտ։ Դա հասկանալի է, հիմա ՔՊ-ն կամ ԵԼՔ դաշինքը ԱԺ-ում առաջին քաղաքական ուժը կլինեն կամ կկարողանան կայուն մեծամասնություն ձևավորել։
Դրան հակառակվում է ՀՀԿ խմբակցությունը։ Նրանց երկար ժամանակ է պետք, որպեսզի վերջիններս կարողանան որոշ չափով վերականգնել սասանված հեղինակությունը։
Այս պահին ՀՀԿ-ն կայուն մեծամասնություն ունի և կառավարության ծրագրի հաստատումից հետո հաջորդիվ կարող է չհաստատել կառավարության մնացյալ օրենքի փոփոխությունները, և երկիրը կհայտնվի Սահմանադրական ճգնաժամի վատ շրջափուլում։
Պարզ է, որ ընդդիմադիր ՀՀԿ-ի և կառավարության միջև առճակատում կա։ Դրա վառ ապացույցը երեկ Արա Բաբլոյանի բացակայությունն էր պաշտոնական հարթակից։ Արա Բաբլոյանն էլ իր ունեցած թիմով և 58 մանդատով կարող է հակահարված հասցել։
Հ.Գ. Կոնսենսուսը պարտադիր է, եթե մենք չենք ուզում տեսնել կառավարության հրաժարական ու փակ փողոցներ։