Որքան հիշում եմ, պարտադիր կուտակային կեսաթոշակային օրենքը հետաձգվեց զուտ իշխանությանը չվստահելու հիմքով: Օրենքն ինքնին անհրաժեշտ է, քանի որ ապահովում է երկարատև էժան փողերի ձևավորումը, և նրանում բովանդակային բնույթի լուրջ խնդիրներ կարծես թե չկային: Հեղափոխությունից հետո նորանշանակ սոցապնախարարը որոշել է կրկին հետաձգել այն՝ ասելով, թե առկա են խնդիրներ, և դրանք քննարկումների ընթացքում կլուծվեն, թեև արդեն ասվել էր, որ նոր իշխանության նկատմամբ վստահության բարձրակետում շատ ավելի հեշտ կլինի այն կյանքի կոչելը: Եվ քանի որ այդ կոչը չլսվեց, ապա հերթական հետաձգումը, գիտակցի, թե ոչ նախարարը, օբյեկտիվորեն նշանակում է նախկին իշխանության նկատմամբ անվստահությունը բերել և տարածել նոր իշխանության վրա, հատկապես որ օրենքում կարելի է լուրջ փոփոխություններ կատարել դրա կիրառումից հետո, եթե խնդիրներ դիտարկվեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: