««Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, որ այս օրերին զբաղված է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի մշակմամբ, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մանրամասներ է հայտնել: Ըստ նրա՝ ԸՕ-ի փոփոխություններով զբաղվող խումբը հետամուտ է լինելու ընտրացուցակների մաքրմանը: Եվ այդպես ցուցակներից հանվելու են ՀՀ-ից վաղուց արտագաղթած անձանց անուննե­րը: ԸՕ-ում ներառվելու են նաև կրկնաքվեարկությունը բացառող մեխանիզմներ: Միաժամանակ չեն փոփոխվե­լու առկա որոշ կարգավորումներ՝ բոլոր տեղամասերում տեսանկարահանում և օնլայն հեռարձակում, մինչև քվեարկությունը մատնահետք թողնելը և նախապես ու ընտրություններից հետո ընտրողների ցուցակների հրա­պարակումը: Ինչ վերաբերում է ընտրակաշառքի դրսևորումները կանխելուն՝ նա տեղեկացրել է, որ նոր իշխանությունն ունի համապատասխան կամք, բացի այդ «Մտադիր ենք քրեաիրավական ոլորտում օրենսդրություն փոխել, ինչը հնարավորություն կտա, որպեսզի ոստիկանությունն օպերատիվ հետախուզական միջոցառումների ամբողջ զինանոցը կարողանա կիրառել նման դեպքերի բացահայտման համար»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել