Apple-ի բջջային օպերացիոն համակարգի նոր տարբերակը կարևոր գործառույթ է ավելացնելու։ Դրա օգնությամբ օգտատերերը կկարողանան օգտագործել NFC չիպը «խելացի տունը» ղեկավարելու, ուղեվարձը վճարելու և այլնի համար,– հաղորդում է The Information կայքը։

Ըստ ընկերությանը մոտ կանգնած աղբյուրների տեղեկատվության՝ ընկերության աշխատակիցներն արդեն բավական ժամանակ է, ինչ փորձարկում են iOS 12-ը, որում NFC-ի հետ ընդլայնված փոխգործակցության գործառույթ է հայտնվել։ Հիշեցնենք, որ տվյալ պահին NFC չիպն օգտագործվում է iPhone-ում, iPad-ում և Apple Watch-ում միայն Apple Pay համակարգով գնումները վճարելու համար։

Սպասվում է, որ iOS 12-ի գործարկումով օգտատերերը ավելի շատ գործառույթների հնարավորություն կստանան՝ սկսած մետրոյում ուղեվարձի վճարումից, վերջացրած սարքերի միջև տեղեկությունների փոխանցումով։ Ըստ ամենայնի՝ գործառույթը կցուցադրվի iOS 12-ի բետա տարբերակի հետ միասին, որի շնորհանդեսը տեղի է ունենալու հունիսի 4-ին` WWDC մշակողների ամենամյա կոնֆերանսի ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել