Panorama.am-ը գրում է.

Անգլերենի ուսուցչուհի Իվոնն Մեյսոնը Սպիտակ տնից նամակ է ստացել, որ ստորագրել է նախագահ Թրամփը։ Ինչպես տեղեկացնում է Life.ru-ն, բազմաթիվ քերականական սխալների պատճառով ուսուցչուհին նամակը հետ է ուղարկել։ Այս մասին Մեյսոնը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Պարոն Թրամփից նամակ եմ ստացել։ Վաղը այն հետ կուղարկեմ»,- նշել է նա։

Տարեց ուսուցչուհին, ով նախորդ տարի թոշակի է անցել, նախագահին խնդրել էր բացատրել Մարջորիի Սթոունման Դուգլաս միջին դպրոցում հրաձգության պատճառները։ Հիշեցնենք՝ Ֆլորիդայի այդ դպրոցի վրա հարձակման հետևանքով այս տարվա փետրվարին 17 մարդ է մահացել։ Երբ կինը ստացել է իր դիմումի պատասխանը, նա զարմացել է այնտեղ հայտնաբերված սխալների առատության վրա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել