Բաղադրամասեր

  • պատրաստի շերտավոր խմոր - 450 գ

  • երշիկ - 200 գ,

  • պանիր - 100 գ,

  • ձիթապտուղ - ըստ ճաշակ,

  • լոլիկ - 150 գ,

  • մայոնեզ, համեմ - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  • Երշիկն ու ձիթապտուղները կտրատում ենք: Շերտավոր խմորը ձևամանի չափով գրտնակում ենք և դնում բուսայուղապատ կամ յուղաթղթապատ ձևամանի մեջ: Վրան մայոնեզ ենք քսում։

  • Շարում ենք կտրատած երշիկները, լոլիկն ու ձիթապտուղները: Վրան պանիր ենք ցանում և թխում նախօրոք 230 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել