Բաղադրամասեր
պատրաստի շերտավոր խմոր - 450 գ
երշիկ - 200 գ,
պանիր - 100 գ,
ձիթապտուղ - ըստ ճաշակ,
լոլիկ - 150 գ,
մայոնեզ, համեմ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Երշիկն ու ձիթապտուղները կտրատում ենք: Շերտավոր խմորը ձևամանի չափով գրտնակում ենք և դնում բուսայուղապատ կամ յուղաթղթապատ ձևամանի մեջ: Վրան մայոնեզ ենք քսում։
Շարում ենք կտրատած երշիկները, լոլիկն ու ձիթապտուղները: Վրան պանիր ենք ցանում և թխում նախօրոք 230 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե: