32-ամյա Իրինա Շեյքը իր վրա ուշադրություն է գրավում ոչ միայն կարմիր գորգի վրա, այլև քաղաքի փողոցներում: Կաննից վերադարձած աստղը Նյու Յորքում այժմ ժամանակն անցկացնում է իր 43-ամյա սիրելիի՝ Բրեդլի Կուպերի և իրենց դստեր հետ: Դա է պատճառը, որ նա հաճախակի է հայտնվում պապարացիների ուշադրության կենտրոնում՝ նա պարբերաբար զբոսնում է քաղաքում սայլակով: Երեկ լուսանկարիչներին կրկին հաջողվել է լուսանկարել մոդելին:
Նյու Յորքում զբոսանքի համար աստղը ընտրել է հարմարավետ, բայց միաժամանակ ոճային կերպար: Շեյքն այս անգամ սպիտակ մարզակոշիկներով է, որը շատ ներդաշնակ է ջինսե կիսաշրջազգեստի և սպիտակ օձիքով կապույտ մարզաշապիկի հետ: Նա բռնել էր ոչ մեծ կապույտ պայուսակ, իսկ նրա կերպարը ամբողջացնում էր արևային ակնոցը:
Այս հագուստով, ինչը նրան շատ սազում էր, Իրինան նման էր քոլեջի ուսանողուհու: