Razm.info-ն գրում է.
Կրթության և գիտության նախարարությունը առաջարկում է գիտության ոլորտում նվաճումներ ունեցած զորակոչիկներին տարկետում տրամադրելու չափանիշները մեղմացնել: ԿԳՆ-ն նաև արդիական է համարում հայրենադարձության նպատակով դրսում բնակվող և իրենց հաշվին լավագույն բուհերում սովորող ՀՀ քաղաքացիներին տարկետում տալու հարցը:
Օրինագիծը հրապարակվել է e-draft.am կայքում, որը հանրային քննարկման համար է:
ԿԳՆ-ն ցանկանում է իջեցնել տարկետման իրավունք տալու սահմանային արժեքները` մագիստրոսների դեպքում` 70-ից մինչև 60, իսկ ասպիրանտների դեպքում՝ 80-ից մինչև 65 միավոր: Մեթոդաբանությունն՝ այստեղ:
Ապրիլի 12-ին ՀՀ կառավարությունը ընդունել էր օրինագիծը, որով սահմանվում են գիտության ոլորտում նվաճումներ ունեցած զորակոչիկներին տարկետում տրամադրելու կարգը, չափանիշները և մեթոդաբանությունը:
Այս պահին գործող օրենսդրությամբ մագիստրոսները տարկետման են հավակնում առնվազն 70, իսկ ասպիրանտները՝ առնվազն 80 միավոր հավաքելու դեպքում: Այս պահին գործող միավորների հաշվարկման մեթոդաբանությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։