«Հարևան Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաները մշտապես խոսել են Հայաստանին էժան գազ մատակարարելու մասին, իսկ հայ պաշտոնյաները մշտապես հայտարարել են, թե ռուսական գազն ավելի էժան է: Այդքանից հետո, սակայն, նախորդ կառավարությունների ներկայացուցիչները սակագների մասին մանրամասներ չեն ներկայացրել: Մինչդեռ երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանը բացահայտել է, թե որքան է իրանական գազի գինը Հայաստանի սահմանին:
Ըստ նրա՝ սահմանին Իրանը 1 հազար խմ գազը վերջին տվյալներով առաջարկում է 165 դոլարով: «Ռուսական գազը մենք ստանում ենք 150 դոլարով՝ դրան գումարած ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից 27-28 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր, որն ավելի է էժանացնում ռուսական գազը, քան իրանականը»,- հայտարարել է նախարարը՝ նշելով, որ չեն դադարեցնում բանակցություններն ավելի էժան գազի մատակարարման շուրջ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: