Շվեդիայի Սթոքհոլմի համալսարանի գիտնականները պարզել են, որ հանգստյան օրերին երկարատև քունը կարող է փոխհատուցել աշխատանքային օրերին քնի պակասը՝ դրանով կանխելով մի շարք հիվանդություններ, ինչպես նաև նվազեցնելով վաղաժամ մահվան վտանգը: Այդ մասին տեղեկացնում է Science Alert-ը:

Հետազոտություններին մասնակցել են ավելի քան 38 հազար տարեց մարդիկ, որոնք պարբերաբար տեղեկացրել են աշխատանքային և հանգստյան օրերին իրենց քնի տևողության մասին: Մասնագետները 13 տարի շարունակ հետևել են նրանց:

Պարզվել է, որ մինչև 65 տարեկան մարդկանց մոտ, ովքեր քնի պակաս են ունեցել, 65%-ով ավել է վաղաժամ մահվան վտանգը: Գիտնականները փաստել են սակայն, որ եթե աշխատանքային օրերին քիչ քնող մարդիկ քնի պակասը լրացնում են հանգստյան օրերին, նրանց առողջական վիճակը նկատելիորեն բարելավվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել