Tert.am-ը գրում է.

Այսօր տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշեց, որ հոգաբարձուների խորհրդի համախմբման առաքելությունը ավելի արդիական է այսօր, և այն պետք է լինի Սփյուռքը միավորող գործոն:

«Այն ծրագրերը, որոնք իրականացվել են հիմնադրամի միջոցով, համահայկական ջանքերի արդյունք է: Տարեցտարի պետք է կատարելագործվեն մեթոդները՝ ավելի մեծ արդյունք գրանցելու, ավելի հավակնոտ ծրագրեր իրականացնելու համար»,-ասաց նա և նշեց, որ հիմնադրամի բոլոր ծրագրերը ներքուստ միավորող բովանդակություն ունեն:

«ՀՀ-ում հիմնարար իրադարձություններ են տեղի ունեցել, և այդ ֆոնին շատ ակնհայտ է դառնում ազգային համախմբվածության անհրաժեշտությունը: Հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել, կարծում եմ՝ 2018 թվականը պատմական տարի է լինելու, բավական է հիշել  ոչ միայն ՀՀ Առաջին հանրապետության հարյուրամյակը, այլ նաև  համազգային շատ կազմակերպությունների հարյուրամյակը»,-ասաց նա և նկատեց, որ այս տարի վաղ գարնանը ՀՀ-ն թևակոխեց իր պատմության համար նոր շրջան՝ անցնելով խորհրդարանական համակարգի:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել