Armenpress.am-ը գրում է.

Առնվազն յոթ մարդ Է զոհվել Բաղդադի զբոսայգում իրականացված ահաբեկչական գործողության հետեւանքով, տուժել Է եւս 16 հոգի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 24-ին հայտնել Է Associated Press լրատվական գործակալությունը:

Պայթուցիկ սարքը գործի Է դրել մահապարտը: Նշվում Է, որ ոստիկանության աշխատակիցները նրան կանգնեցրել են զբոսայգու մուտքի մոտ, սակայն նա հասցրել Է ակտիվացնել ռումբը: Եթե նրան հաջողվեր անցնել զբոսայգու խորքը, զոհերը կարող Էին անհամեմատ ավելի շատ լինել:

Առայժմ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել