Սիրելիներս,
Կներեք, որ երեկ չպատասխանեցի շնորհավորանքներին. պատճառը բացառապես պաշտոնական հրապարակման բացակայությունն էր։
Հիմա պաշտոնապես հայտարարում եմ՝
Իմ ղեկավարած կառույցը հանդիսանալու է պետական հիվանդ համակարգի առողջացման գլխավոր կլինիկան ու կոռուպցիայի հիմնահատակ կազմաքանդելու «ջարդող գումարտակը»։
Մի բան ուզում եմ՝ հստակ իմանաք, որ ես խոստումս չեմ դրժել, ես կառավարությունում չեմ, ավելին՝ Պետական վերահսկողական ծառայությունը կառավարությունից դուրս է, կառավարության «ընդդիմադիր» կառույցն է։
Վարչապետ Փաշինյանի հետ միասին կարճ ժամանակում ցույց ենք տալու արդյունքներ, որոնք հին երազանքներ էին ու որոնք դառնալու են իրականություն։
Հ.Գ. Խնդրում եմ, քիչ զանգեք, խոշտանգման զոհ եմ դառնում։
Հ.Հ.Գ. Սիրելի լրագրողներ ջան, ձեզ էլ եմ խնդրում, էս պահին հարցազրույց չեմ տալու, հավանաբար կհրավիրեմ հանդիպման ու միանգամից կզրուցենք, էս գրառումը կարող եք ընդունել որպես հայտարարություն։
Սիրում եմ բոլորիդ։
ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար
Դավիթ Սանասարյան