Պարուհի, ակրոբատ Թինա Քեյը, ում 32 ամյակը լրանում է այսօր, ArmStar.am-ի հետ զրույցում պատմեց, որ ընդհանրապես շատ հազվադեպ է նշում ծննդյան տոնը:
Այսօր Թինան օրն անցկացնելու է աշխատավայրում, իսկ ավելի ուշ` կնշի ընկերական նեղ շրջապատում. «Ոչ մի առանձնահատուկ բան չեմ պլանավորել, պարզապես ինչպես միշտ ես կներկայանամ ինձ կարգի բերած ու լավ տեսքով», - նշեց հոբելյարը:

Առաջին շնորհավորանքը ստացել է ամուսնուց, ով զանգահարել է Ուկրաինայից: Իսկ առաջին անակնկալը եղել է «Սլայթինգ» ստուդիայի կողմից. «Ըստ պայմանավորվածության՝ գնացի իմ գեղեցկության սրահ` մազերս հարդարելու, ու երբ ներս մտա, նրանք ինձ դիմավորեցին մեծ տորթով և ֆուրշետի սեղանով. հետաքրքիր է, որ նրանց հետ ծնունդս նշելու համար ես էլ էի շատ մեծ տորթով գնացել, բայց նրանք ինձանից առաջ էին ընկել»,- պատմեց Թինան:
Շարունակությունը՝ այստեղ




