Այսօր լրանում է հայտնի և սիրված երգահան, գործիքավորող Արա Թորոսյանի ծննդյան տարեդարձը, ով ավելի հայտնի է իր Մուրզո մականվամբ: Արան այսօր դարձավ քառասունմեկ տարեկան: Նա, ի տարբերություն նախորդ տարիների իր ծնունդների, այսօր հնարավորություն ունի այն տոնելու: «Այսօր ծնունդս տոնելու եմ փոքրիկ ընկերական շրջապատում»:

Ի դեպ, Մուրզոն նշեց, որ այն անցկացնելու է արական սեռի ընկերական շրջապատում, իսկ նման խտրականությունը պայմանավորված է նրանով, որ շատ հազվադեպ է ծնունդը տոնել Երևանում: «Սովորաբար ծնունդս անցկացրել եմ ինքնաթիռներում, օդանավակայաններում կամ, մեծամասամբ, համերգների ժամանակ: Իսկ հիմա հնարավորություն ունեմ ծնունդս տոնելու այստեղ ու որոշեցի նշել այն ընկերներիս հետ, ովքեր անբռնազբոս են նման հարցերում»,-ավելացրեց Արա Թորոսյանը:
Ծննդյան օրվա շնորհավորանքների հետ կապված Մուրզոն նշեց, որ իր բոլոր նվերներն ու շնորհավորանքներն արդեն ստացել է: «Կան այնպիսի նվերներ, որոնց մասին մի ժամանակ երազել եմ, այսինքն իմ երազանքն իրականացել է: Ընկերներս այդ հարցում շատ հետամուտ են: Բայց լավագույն նվերն ինձ համար այն է, որ ինձ շատ հարազատ, ինձ համար շատ կարևոր մարդկանցից մեկը, ում մասին կերազեի, որ այսօր գտնվեր իմ կողքին, բախտի բերմամբ, թե պատահմամբ, այսօր իմ կողքին է»,-ուրախությամբ ավելացրեց զրուցակիցս:
Շարունակությունը՝ այստեղ



