Մեր ժողովուրդն արդեն Շվեդիայում է ու տժժում է: «Դորիանսին» ազգս մի տեսակ անշուք ճանապարհեց, մի տեսակ շատ խառն էր ազգս քաղաքականությամբ: Էս վերջին բառը մեր դեպքում միշտ չակերտներով պետք է հասկանալ Մի տեսակ շատ հատուկ կարգավիճակ ու նշանակություն ունի էդ անտեր «քաղաքականություն» ասվածը: Ամեն տեղ է, նույնիսկ որտեղ երբեք չպիտի հայտնվեր: Նույնիսկ մանկապարտեզի երեխայի «անհոգ մանկության» մեջ էլ կա: Ու ամենասարսափելին, որ ֆիզիկայի կանոնի պես, ուր մտնում է` գրավում, զուգահեռ դուրս է մղում լիքը շատ կարեվոր ու կենսական նշանակություն ունեցող բաներ: Մի տեսակ որբերի պես գնացին մեր եվրատեսիլականները. Հ1-ում փոփոխություններ են, նե դա Եվրատեսիլա, քաղաքապետի ընտրություններ էին, էլի նե դա Եվրատեսիլա, ոստիկանությունը կլաններ թե կլոններ է բացահայտում ու պատժում, հետևաբար նե դա Եվրատեսիլա: Իսկ ազերիները, ասում են, կարգին պատրաստվել են հայերի դեմ, նույնիսկ տարատեսակ սադրանքների ու սև փիարի ռազմավարական պլաններ ունեն մշակած ու ֆինանսավորված: Գոռ, քեզ տեսնեմ, դժվարության ու անտարբերության պայմաններում մի տեսակ հակառակ էֆեկտ է երբեմն ստացվում:Ուզում եմ, որ հաղթեք, ներքին զգացողություն ունեմ, որ հաղթելու եք, մայիս ամիսն է, մայիսին հայերը հաղթում են, տղաներ, գիտեմ, որ կհաղթեք: :)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: