Սուրճն ամենահայտնի ըմպելիքն է, որը տարածված է ամբողջ աշխարհում: Մարդիկ այս ըմպելիքն օգտագործում են հազարամյակներ շարունակ, սակայն գիտնականները դեռ շարունակում են ուսումնասիրել այն:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սոված փորին սուրճ խմելը խիստ վտանգավոր է: Շատերը կարծում են, որ առավոտյան մի բաժակ բուրավետ սուրճն արթնանալու և աշխատանքային օրը սկսելու հիանալի միջոց է, սակայն դա շատ սխալ սովորություն է: Սուրճն, իհարկե, էներգիա է հաղորդում, սակայն ոչ մի դեպքում չի կարելի խմել սոված փորին:

1. Ստամոքսաթթու

Մարդու ստամոքսում կա աղաթթու, և շատ կարևոր է, որ դրա քանակությունը լինի նորմայի սահմաններում: Աղաթթվի ցածր մակարդակի դեպքում սննդամթերքը լավ չի մարսվի, իսկ բարձր մակարդակի դեպքում այն կսկսի քայքայել ստամոքսի պատերը (խոցային հիվանդություն):

Սոված փորին սուրճ խմելը միայն էլ ավելի է վատացնում իրավիճակը, քանի որ այն նպաստում է աղաթթվի մակարդակի բարձրացմանը, ինչը նշանակում է, որ մի բաժակ սուրճ խմելուց առաջ հարկավոր է գոնե մի փոքր սնվել:

2. Անհանգստության զգացում

Դատարկ ստամոքսին էներգետիկ ըմպելիք խմելու դեպքում մարդը նվազեցնում է օրգանիզմի՝ սերոտոնին արտադրելու կարողությունը, իսկ սերոտոնինը երջանկության ու հանգստության հորմոնն է: Եթե գլխուղեղը չի կարողանում կարգավորել այդ հորմոնի ճիշտ արտադրությունը, ապա անհանգստությունն ու դեպրեսիան անպակաս կլինեն:

Բացի այդ` սուրճը խթանում է կորտիզոլի և ադրենալինի մակարդակը, որոնցից առաջինը ճնշում է, նաև առաջացնում է նյարդայնության զգացում ու թուլություն:

3. Ջրազրկում

Սոված փորին սուրճ խմելու հետևանքով մեծանում է օրգանիզմից արտազատվող հեղուկի քանակը: Մարդիկ ավելի շատ են քրտնում և միզում: Նման տհաճ հետևանքներից խուսափելու համար հարկավոր է սովորություն դարձնել սուրճի ամեն բաժակից հետո մի բաժակ ջուր խմել:

4. Ախորժակի կորուստ

Առավոտյան սուրճ խմող մարդիկ գրեթե երբեք առավոտյան չեն նախաճաշում, քանի որ սուրճը ճնշում է ախորժակը: Սա է պատճառը, որ գոյություն ունեն նույնիսկ «սրճային դիետաներ»: Չնայած որ սա նիհարելու բավական արդյունավետ միջոց է, բոլոր մարդիկ էլ ունեն նախաճաշի կարիք և դրանից հրաժարվելով՝ նրանք երբեք չեն նիհարի:

Երբ է պետք սուրճ խմել

Գիտնականները նշում են, որ սուրճի առաջին բաժակի համար լավագույն ժամանակը օրվա առաջին կեսն է (ժամը 10-ին): Եթե մինչ այդ ժամը համբերելը շատ դժվար է, հարկավոր է նախ նախաճաշել և միայն դրանից հետո սուրճ խմել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել