Լուրեր են տարածվում, որ Google-ը հրաժարվել է Motorola X Phone-ից՝ թողնելով Motorola-ին անել այն, ինչ ուզում է:
Այս տեղեկության աղբյուր է հանդիսանում չինացի վերլուծաբան Սան Չանգ Քսուի (Sun Chang Xu)՝ իր բլոգում թողած մեկնաբանությունը, որում մասնավորապես ասում է, որ Google-ը այլևս հոգ չի տանի X Phone-ի մասին՝ թողնելով Motorola-ին միայնակ:
Այս գործողության պատճառը համարվում է այն, որ Google-ը X Phone-ը բավականաչափ հեղափոխական չի համարում:
Նաև տեղեկություններ են ստացվել, որ Motorola-ն այս սմարթֆոնը չեղյալ չի համարի, և այն շուկայում կհայտնվի արդեն օգոստոսին:
Սակայն պետք է նշել, որ այս ինֆորմացիան հակասում է մի շարք հաշվետվությունների, ուստի մեզ մնում է միայն սպասել և տեսնել, թե ինչ է տեղի ունենալու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել