Վատ չէր լինի խուսափել «իմ ասածը կոնտեքստից կտրել են» տիպի արտահայտություններից: Նույնիսկ եթե իրոք կոնտեքստից կտրված է, այդ արտահայտությունն անտանելի չափի չարաշահվել է նախկինում՝ վաղուց վերածվելով չինովնիկական լեզվի վատագույն շտամպերից մեկի:
Արժի խուսափել նաեւ «սա հստակ պատվիրված գործողություն է իմ դեմ» տիպի արտահայտություներից: Պատճառը գրեթե նույնն է: Եթե նույնիսկ իորք այդպես է, ու մենք էլ տեսնում ենք, որ այդպես է, այդ արտահայտությունն էլ չարաշահված է մինչեւ վերջին խազը, եւ բացի այդ՝ այնքան էլ համեստ չի հնչում նորանշանակ պաշտոնյայի շուրթերից: Թողեք մեզ, մենք կտեսնենք էդ պատվերն էլ, դրա հստակությունն էլ:
Նաեւ «ֆիրմա» բառեր օգտագործելուց մի քիչ զգույշ եղեք: Դրանք կարան ամենեւին էլ այն նշանակությունը չունենան, ինչ դուք կարծում եք: Օրինակ՝ էպատաժ, սարկազմ եւ նման բառերը հայկական միջավայրում այնքան էլ ճիշտ երանգներով չեն օգտագործվում հաճախ: Դուք էլ զգույշ եղեք:
Սիրով ու հարգանքով: