Մեր առանցքային կուսակցությունները մարտակոչ հնչեցրին նախագահի և ապա մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնները գրավելու համար:
Ու մարդկանց տարան հիասթափության:
Ու հիմա հուսալքված մարդկանց քարավաններ են ելնում երկրից դուրս:
Դեռ տարիներ առաջ առանցքային կուսակցությունների գրասենյակ անձամբ տարել-հանձնել եմ քաղաքական ուսումնասիրություն, որում հանգամանալից հիմնավորված էր ներկա փուլում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու, ինչպես նաև ետընտրական շարժումները հաղթական ավարտի հասցնելու անհնարինությունը:
Բացի դա, հրապարակային իմ ելույթներում ևս խոսել եմ թե՛ այդ անհնարինության, թե՛ թերմտածված շարժումների բերած վնասների մասին:
Այնուամենայնիվ, մեր կուսակցությունները, շատ լավ իմանալով, որ չեն հաջողելու, և իրենց մարտակոչին հետևողները հոգեպես ջարդվելու են, մարդկանց տարան պայքարի:
Եզրակացությունները թողնում եմ ձեզ:



