Այն, որ Տիգրան Խզմալյանի կնոջը կարող էին ընդգրկել ԱԺ ընտրությունների ՀՀԿ-ի առաջադրման ցուցակում առանց իրեն գիտության, միանգամայն հնարավոր է, քանի որ բուհի ռեկտորը կարող էր ցուցակ ներկայացնել ոչ անցողիկ տեղերի՝ քանակ լրացնելու համար: Բայց եթե Տիգրան Խզմալյանը ուզում է մեզ բացատրել, որ կնոջն ասել է ոչինչ մի անի, թող ամեն ինչ այդպես մնա, ու սա շատ զվարճալի է, մանավանդ, որ ինչ-որ թղթեր է ստորագրել առանց նայելու ու հասկանալու, որ համաձայն է առաջադրվելու, բայց հետագայում պատգամավոր չի դառնալու: Սրանով կինոռեժիսյորը փորձում է պարզաբանել, որ իրենց չեն հարցրել իրենք էլ ոչինչ չեն արել, մնացածը ՀՀԿ-ի պրոբլեմն է: Դա կարելի էր համարել զվարճալի ու անգամ կարող ենք մեզ միամիտի տեղ դրած մենք էլ մի փոքր ծիծաղել, եթե չլիներ մեկ բայց: Ոչ մի առաջադրված թեկնածուի չեն գրանցում, եթե նա չներկայացնի համապատասխան տեղեկանք Ոստիկանության իր բնակավայրի բաժնից, որ հանդիսանում է ՀՀ քաղաքացի ու նաև վերջին 5 տարում մշտապես բնակվել է ՀՀ-ում: Այդ տեղեկանքի համար առաջադրվող անձն անձամբ պետք է ներկայանար Ոստիկանություն, և տեղում լրացներ դիմում, որից հետո անձամբ 3 օր հետո գնար ու վերցներ դիմումի պատասխանը: Նրանք, ովքեր նման տեղեկանք վերցրել են կփաստեն, որ այդ օրերին երկրի ողջ քաղաքական «սերուցքը» ոստիկանական բաժիններում էր, և որևէ մեկի համար բացառություն չեր արվում, որ անձամբ չներկայանա: Ստացվում է, որ Ոստիկանությունում կողմնապահություն են անում, և ՀՀԿ-ի համար անձամբ ներկայանալը չեն պարտադրել: Իսկ  սա նշանակում է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այն հայտարարությունը, որ իր ղեկավարած համակարգը վերկուսակցական գործունեությամբ պետք է զբաղվի ընտրությունների ողջ ընթացքում, մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը, և դա խախտվել է ընտրական գործընթացի հենց սկզբում: Իսկ եթե «Սարդարապատ» շարժման ակտիվիստ Խզմալյանի կինն, այնուամենայնիվ, անձամբ է գնացել ու այդ տեղեկանքը վերցրել, սա արդեն խոսում այն մասին, որ անվանի կինոռեժիսյորը, մեղմ ասած, իրեն դրել է ռետինե խողովակի տեղ: Եվ այս օրերին Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման առիթով շինարարական սաղավարտը գլխից չի հանում, որպեսզի չնկատվի գլխի փոխարեն ռետինի առկայությունը:  

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել