էս հետընտրական մառազմում, որ մենք ենք, ամենախնդալուն ՀՀԿ-ի էժանագին կռուտիտներն են՝ թաղի խուժանի հերոսությունները արդարացնելու համար արվող:
Սրանից մի երկու օր առաջ Աշոտյանին էի լսում ու էդ թեմայի շուրջ նրա խոսքերին եթե հավատայի, կստացվեր, որ էն հաստագլուխ ու լկտի շան տղերքը, ովքեր կանանց ու աղջիկների վրա էին բղավում, ձեռք տնկում, Լֆիկին էին քծնվում ու մարդկանց ահաբեկում, ոչ թե լկտի շան տղերք էին ու խուժան, այլ Երևանի ոգով համակված առասպեալական դյուցազուններ:
Հիմա էլ նույն ոգով կռուտիտ ա լինում ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը, ով, անդրադառնալով թեմային, ասել է․ «Պարզ է, որ Երևանի տղաներն էլ պետք է իրենց թաղում կազմակերպեին»:
Այ Հովհաննես ջան, այ Սահակյան ջան, էդ քո ասած Երևանի տղաները, ում մենք ականատես եղանք ողջ օրվա ընթացքում, Երևանի հետ էնքան կապ ունեն, ինչքան դու՝ անդրոնային կոլլայդերի հետ: Ասեմ ավելին, էդ էակների ծնողները ու պապերը ոչ վաղ անցյալում Երևանը մենակ հեռուստացույցով էին տեսնում, այն էլ ամիսը մեկ, երբ սարից իջնում էին շրջկենտրոն, որտեղ հեռուստացույց կար:
Ու եթե պետք է շարունակեք պղծել Երևանն ու երևանցի հասկացողությունը նման բաշիբոզուկներին որպես երևանցի ու Երևանի մշակույթի կրող ներկայացնելով, ուրեմն ես հրաժարվում եմ երևանցի կոչվելուց:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/281249008678695?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել