«ՀՀԿ-ական պատգամավոր, ԵԿՄ անդամ Սամվել Ալեքսանյանը, երբ լրագրողները սկսել էին քննադատել, թե ինչո՞ւ է ինքը երկրապահ, ե՞րբ է կռվել և այլն, ասել էր, որ կռվել է 5-րդ բրիգադում՝ Շահումյանում:


Այնուհետև Շահումյանում կռված ազատամարտիկները, հրամանատարները մեկը մյուսի հետևից հերքեցին դա՝ ասելով, որ 5-րդ բրիգադը Շահումյանում չի եղել առհասարակ:


Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Ալեքսանյանին կռվի դաշտում չի տեսել, գուցե մի տեղ կռվել է, բայց իրեն չի հանդիպել, հավանաբար թիկունքում է եղել:


Այս առնչությամբ «Առավոտը» Սամվել Ալեքսանյանին հարցրեց՝ ի վերջո կռվե՞լ է Շահումյանի 5-րդ բրիգադում, թե՞ ոչ: Նա ուշագրավ պատասխան տվեց. «Մեր բրիգադն ա եղել Շահումյանում, ցավդ տանեմ: Չէ, չէ, Ղարաբաղի Շահումյանում չէ, մեր Շահումյանում 5-րդ բրիգադն ա եղել»:

Պարզվում է՝ Շահումյան ասելով Սամվել Ալեքսանյանը նկատի է ունեցել Մալաթիայի Շահումյանը, որտեղ բրիգադ է կազմավորել, ինքն էլ դրա կազմում է եղել: Իսկ թե ո՞ւր է գնացել, կոնկրետ որտե՞ղ են կռվել՝ Ալեքսանյանը պատասխանեց. «Ես թիկունքի տեղակալն եմ եղել, ցավդ տանեմ, թիկունքի գծով եմ եղել»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել